ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվար Ալեքսանդր Մանթաշյանց

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվար Ալեքսանդր Մանթաշյանց
02.06.2025 | 11:25

«Իբրև հայ, նա ջերմեռանդ ազգասէր էր, պահպանողական, հաւատարիմ հայոց եկեղեցուն: Սէրը դէպի եկեղեցին մեծ էր նրա մէջ և յարգանքը դէպի հայ եկեղեցական դասակարգը` անսահման: Այդ յատկութիւններին պէտք է վերագրել, որ նա առատաձեռնութեամբ գումարներ և նւերներ յատկացրեց Պարիզում հայոց եկեղեցի շինելու, Թիֆլիսի վանքի Մայր եկեղեցին նորոգելու, Էջմիածնի տաճարը վերանորոգելու, Էջմիածնի վեհարանը շինելու, Ներսիսեան դպրոցի շինելու:

Եւ ոչ մի հայ հարուստ կենդանութեան ժամանակ այնքան լայն չբացեց իր քսակը բարեգործական, ազգային և կրթական նպատակների համար, ինչպէս Ալ. Մանթաշեանը: Իր բարեգործութիւնները և նուէրները նա ամենից առաջ կատարում էր իբրև հայ քրիստոնեայ և ապա իբրև մարդ:

Նրա՝ յօգուտ եկեղեցիների և տաճարների տուածը ոչ թէ փառասիրութեան արդիւնք է, այլ համոզման, անկեղծ զգացումների և հետևանք այն գաղափարի, որ նա ունէր հայութեան և ազգութեան մասին: Ալ. Մանթաշեանը հայ էր, բայց հայ քրիստոնեայ, այսինքն մինը այն հայերից, որոնց համար հայութիւնն ու եկեղեցին միևնոյն գաղափարներն են, իրարից անբաժանելի, իրար միացած և շաղկապուած. առանց եկեղեցու՝ հայութիւնը աներևակայելի էր Մանթաշեանի համար, և հայութեան գոյութիւնը, պահպանութիւնը նա եկեղեցու մէջ էր տեսնում, ուստի և հէնց Պարիզի պէս քաղաքում նա հայութիւնը պահպանելու, հայութիւնը ներկայացնելու միակ միջոցը համարում էր եկեղեցին: Այդ զգացումը խոր էր նրա մէջ մինչև այն աստիճան, որ նա կտակով արգելում է իր զաւակներին և թոռներին ամուսնանալ ոչ-լուսաւորչականի հետ»:

«Արօր» (Թիֆլիս), 1911 թ․

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ